Ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի անունն այսուհետ կհավերժացնի նաև իր հիմնադրած թատրոնը։ Կառավարությունը հաստատեց «Համազգային» թատրոնը արտիստի անունով վերանվանելու որոշումը։ Թատերական ասպարեզում սա վաղուց սպասված որոշում էր։
Մեր ներկա կյանքում ամենից շատ արծարծվող հարցերից մեկն այն է, թե ուժային աշխարհում և ուրիշների շահ-ուժային դաշտում մենք ինչքանո՞վ կարող ենք ազդել մեր ճակատագրի ու մեզ հետ կատարվող ամեն ինչի վրա...